Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ ««Կրելու ենք» կարգախոսով ժողովրդից քվե ստացած «Հայաստան» խմբակցության ղեկավար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն այսօր հայտարարել է, որ իմպիչմենթի հիմքեր չկան և ես ու Էդգար Ղազարյանն անլուրջ ենք: *** |
«Իմպիչմենթ նախաձեռնողները հենց անլուրջ են, որովհետև իրենք հասկանում են, որ իմպիչմենթ իրականացնելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն ներկայացնելու գործընթացը հիմքեր պետք է ունենա։ Այդ հիմքերն այսօր առկա չեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ «հիմքեր առկա չեն» ասելով նկատի ունի, որ նախաձեռնությունը չի կարող հաջողել հաշվարկների, անհրաժեշտ ձայների ապահովման առումով, քանի որ իրենց ՔՊ պատգամավորների աջակցությունը ևս անհրաժեշտ է։ «Նախօրոք իմանալով, որ լինելու է ձախողում ու գնալ իմիտացիոն պրոցեսների՝ անլուրջ է»,- ասել է Օհանյանը՝ կարծիք հայտնելով, որ պետք է նաև հանրային լայն աջակցություն, ինչը ևս չկա։