▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսկ դու ու քո թայֆեն ովքե՞ր եք, այ լխպորներ»․ Սոֆյա Հովսեփյանը՝ ՔՊ-ականին

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտածում ես արթնանաս, մի քիչ մարզես միտքդ ու հոգիդ, մի քիչ մաքուր օդ շնչես ու բարի լույս մաղթես աշխարհին, բայց էդ բարի լույսը ամեն օր մարում ու հարամում են․ լավ ոնց կարելի է էսքաաան ծանրացնել մի երկիր մոլորակի էս մի մատնոցատեղ հեղը․․․
Սա ՔՊ պատգամավոր է, ճանաչեք, մարդ ով մենակ զբաղված է աթոռ ճմրթելով ու փող ստանալով, սկսել է ակտիվանալ, որ նոր ցուցակում տեղ գտնի, բայց չի հասկանում, որ դրա համար ջանքեր պետք չեն, իր տիրոջը իր նման երևույթները բավարարում են` ոչ հռռալ, ոչ բռռալ...»։

Նշենք, որ Սոֆյա Հովսեփյանն արձագանքել էր ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ գրելով․ «Իհարկե, մենք փոքր մարդ ենք Հուդա կարգելու, դա անում եք դուք՝ ձեր թիմով, բայց դե ես այլ հարց ունեմ քեզ․ իսկ դու ով ես ու ով է քո ամբողջ թայֆեն՝ հատ-հատ, այ լխպորներ, որ ձեզ իրավունք եք վերապահում իմ եկեղեցուն կպնել, դու կամ դուք ո՞վ եք, որ Միքայել ու Բագրատ Սրբազաններ եք կալանավորում՝ յա մանրապճեղներ, այ քինախնդիրններ։

Մենք էլ մարդիկ ենք, որ ամոթ ենք ապրում, իսկ ես կրկնակի ամոթ եմ ապրում, որ ձեր նմանների հետ մի «օդ» եմ կիսել, բայց Փառք Աստծո, ոչ գաղափար․․․

Էս գրածս կառնես ու կվազես դատարան․․․»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին