Wnews.am-ն այս անգամ ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրված Երեւանի ավագանու անդամ, կուսակցության կանանց խորհրդի անդամ Իրինա Քոչարյանի ընտանիքը։
Նշենք, որ Իրինա Քոչարյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զարմուհին է։
Բացի քաղաքական գործունեությունից, Իրինա Քոչարյանը 2003թ.-ից «ԳԱԼԱՏԵԱ-ՄԵԴ» էսթետիկական բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրենն է:
Նա ԲՀԿ անդամ է 2010թ.-ից։
2012թ.-ից ԲՀԿ կանանց խորհրդի անդամ է, միեւնույն ժամանակ՝ մշակութային հարցերի հանձնաժողովի նախագահը:
2012թ.-ից աշխատում է ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության փորձագետ:
2013 թվականին մայիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երեւանի ավագանու անդամ:
Իրինա Քոչարյանն ունի երեք դուստր։
«Երբ կինն իրեն հայելու մեջ է նայում, առաջին հերթին պետք է ինքն իրեն դուր գա։ Ես ունեմ երեք դուստր եւ հաճույք եմ ստանում, երբ նրանց համար օրինակ եմ ծառայում։ Երբ նրանք ասում են, որ իրենց մայրն ամենագեղեցիկն է, դրանից բարձր գովեստ ինձ համար չկա»,- ասում է Իրինա Քոչարյանը։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում