▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim

Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ Իրանը երբեք այնքան հզոր, անկախ և ազդեցիկ չի եղել, որքան այսօր։ Այդ հզորության վառ նշաններից մեկը Հարավային Կովկասի տարածաշրջանի ճգնաժամին Իրանի արագ և վճռական արձագանքն էր։ «Երբ որոշ երկրներ փորձում էին Զանգեզուրի միջանցք ստեղծելու պատրվակով Նախիջևանը Ադրբեջանի հետ միացնել Հայաստանի տարածքով, մի նախագիծ, որն, ըստ էության, կնշանակեր իրանական միջանցքի մասնատում և արգելափակում դեպի Եվրոպա։ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դեմ էր այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը», – ասել է Վելայաթին:

«Այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության կարողացավ խելամիտ դիվանագիտության միջոցով պահպանել անվտանգությունը Հարավային Կովկասում և թույլ չտալ ՆԱՏՕ-ի ներթափանցումը», - հայտարարել Է նա: Պաշտոնյան նշել է, որ Հարավային Կովկասում Իրանի հմուտ և ռազմավարական ներկայությունը ոչ միայն ազգային շահերի պաշտպանությունն է, այլև ամուր պատնեշ է տարածաշրջանի գործերին օտարերկրյա ուժերի միջամտության ճանապարհին: «Թեհրանը հետևողականորեն հանդես է գալիս Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի դեմ, որի բացումը պնդում են Թուրքիան և Ադրբեջանը», - եզրափակել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին