▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրա դեմքը , երբ իմացավ , որ էսօր փող չի աշխատելու»

Ակտիվիստ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կարգալույծ քահանայի լուսանկարն ու գրել․ «Իրա դեմքը , երբ իմացավ , որ էսօր փող չի աշխատելու»։

«Դուք որպես քահան չեք կարող լինել այնտեղ, որտեղ պատշաճ է լինել քահանաներին»,- Հովհաննավանքում Մայր Աթոռի ներկայացուցիչը հայտնեց կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանին՝ հորդորելով լքել եկեղեցին։
«Ես չեմ ընդունում այդ որոշումը, չեմ հարգում այդ կառույցը, ով այս թուղթն ուղարկել է»,- ասաց կարգալույծ եղած քահանան՝ նշելով, որ չի պատրաստվում լքել եկեղեցին։
Իրավիճակը լարված է, Ստեփան Ասատրյանին սատարող քաղաքացիները աղմկում ու վիրավորական խոսքեր են հնչեցնում Կաթողիկոսի հասցեին։
Տարածքում են նաև մեծաթիվ ոստիկաններ, որոնք, ըստ լրագրողների, նախկին քահանային պաշտպանելու համար են այնտեղ։

***

***

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ծանր օրեր է ապրում Եկեղեցին, ամենադաժանն այս կիրակիից սկսած մինչև նոյեմբերի 4-ն է լինելու: Դեդլայն է դրել Նիկոլը:
Եկեղեցին ծնկի բերելու համար նիկոլն իր համար սահմանել է դեդլայն` հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 4-ը:
Պարզվում է` Տեր Արամ կոչվածի պատարագին մասնակցելը Հովհաննավանքում շատ հին պլան է, գծվել է դեռ ամռանը` համատեղ, ընդ որում՝ անկախ այդ քահանային կարգալույծ անելու հետագա զարգացումներից:
Նիկոլի գծած գրոհի նոր սցենարի համաձայն` հոկտեմբերի վերջին կիրակին վճռորոշ ստարտի համար պատարագով պիտի սկսի` աղոթքի թեման ու բարձրաձայն երազանքը ՔՊ-ի Եկեղեցին ազատել եկեղեցական գործող իշխանությունից:
Ըստ սցենարի` Նիկոլը մասովկա հավաքած իր քպ գրոհայիններով, ըստ նախնական պլանի, որի մասին հայտարարվեց հետո, Հովհաննավանք կգնա այս կիրակի՝ իր հետ համագործակցող քահանայի մատուցած պատարագին մասնակցելու, այլանդակ ելույթներով կհայտարարի, որ օր ու ժամ է տալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսին և մինչև հոկտեմբերի 27-ն է դա:
Ընդգծեմ, այդ օրն էր, որ 1999-ին Ամենայն Հայոց 132-րդ կաթողիկոս ընտրվեց Գարեգին Բ-ն:
Ուշադրություն.
Համարյա Ալիևի պես նիկոլն էլ սիմվոլներ է սիրում: Դեդլայնի երկրորդ օրը` նոյեմբերի 4-ը, որպես արարի ավարտ հատուկ է ընտրվել, քանի որ դա Կաթողիկոսի օծման օրն է:
Մեղա մեղա։
Այսինքն՝ հենց Հովհաննավանքից նա օր ու ժամ կտա ու խայտառակ արշավով կջանա կորզել Վեհափառ Հայրապետի հրաժարականը, այնուհետ մինչև նոյեմբերի 4-ը, ըստ սցենարի` Մայր Աթոռը եկեղեցական իշխանությունից դատարկելու համար ուղիղ գրոհ կկազմակերպի ոստիկանական զորքով Սուրբ Էջմիածնում տաճարի վրա:
Այնպես որ Կիրակին պատմական ծանր օր է՝ Եկեղեցին ու մեր հոտը նաև պառակտելու համար:
Դիմացեք, մարդիկ, սագա անի գայթակղությանը, որ այս ծանր փորձությունն էլ հաղթահարենք
Աստծով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին