▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻՊ-ն առաջին անգամ կնոջ է մահապատժի ենթարկել

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն առաջին անգամ կին լրագրողի  է մահապատժի ենթարկել: Վերջինս աշխատում էր Սիրիայում: Independent-ը, հղում անելով տեղի լրատվամիջոցներին, ներկայացրել է սպանված  լրագրող Ռուկիա Հասանի  վերջին խոսքերը:

«Ես գտնվում եմ Ռաքքա քաղաքում, ԻՊ-ը սպառնում է իմ կյանքին: Նրանք սպանելու են ինձ, սակայն ավելի լավ է գլուխս կտրեն, քան ապրեմ ստորացումներով»:

Սպանված կինը «Ռաքքան սպանում են լուռ» կազմակերպության անդամ էր, որը ներկայացնում էր, թե ինչպես են մարդկանց իրավունքները ոտնահարվում Սիրիայում:

30-ամյա Ռուկիա Հասանի մահապատժի հստակ ամսաթիվը հայտնի չէ, սակայն նա դադարել է նորություններ հրապարակել սոցցանցում 2015 թվականի հուլիսին: Մինչ այդ նա պարբերաբար  ֆեյսբուքում Նիսան Իբրահիմ կեղծանվան տակ հրապարակում էր իր նյութերը:

Independent-ը հաղորդում է, որ  Ռուկիա Հասանը թվով 5-րդ լրագրողն է, ով  նախորդ տարվա հոկտեմբեր ամսից  մահապատժի է ենթարկվել ԻՊ-ի ահաբեկիչների կողմից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին