▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻՊ-ին թույլատրվում է հանել պատանդների օրգանները

Reuters գործակալությունը հրապարակել է փաստաթուղթ, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին  թույլատրում է հանել պատանդների օրգանները:

Նշենք, որ այն ամերիկյան հատուկ ջոկատի կողմից հայտնաբերվել էր 2015-ի մայիսին` Արեւելյան Սիրիայում գործողության ընթացքում: 

ԻՊ-ի կրոնական առաջնորդները հայտարարում են են, որ «ուրացողների» կյանքն արժեք չունի, և թույլատրվում է հանել նրանց օրգանները: Նույնը վերաբերում է նաև գերիների օրգանները հանելուն, նույնիսկ եթե դա նրանց մահվանն է հանգեցնում անգամ եթե դա կհանգեցնի նրանց մահվանը:

Reuters-ը նշում է, որ փաստաթղթի իսկությունը հավաստել չի կարող։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին