▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻՊ-ի ահաբեկիչը մահապատժի է ենթարկել հարազատ մորը

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից մեկը հրապարակայնորեն սպանել է մորը: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանին:

20-ամյա ահաբեկիչը մորը սպանել է ԻՊ-ի փաստացի մայրաքաղաք Ռաքքայում, հարյուրավոր մարդկանց ներկայությամբ: Տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչի մայրը որդուն հորդորել է լքել ԻՊ-ի շարքերը և միասին փախչել Ռաքքայից:  Կինը բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ որդին խմբավորմանը պատմել է մոր հորդորների մասին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին