«Իսլամական պետություն» սպառնում է ահաբեկչություն իրականացնել Նյու Յորքում: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը` հղում անելով տեսանյութին, որը ենթադրաբար նկարահանել են ահաբեկիչները։
Տեսանյութում մի տղամարդ է, որի դեմքը չի երևում և որը բաճկոնի տակ ռումբ է թաքցնում։
CNN–ի փոխանցմամբ՝ խոսքը մահապարտ ահաբեկչի մասին է, որը Նյու Յորքի աշխույժ վայրերից մեկում ահաբեկչություն է ծրագրում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: «Սա վենդետա է Սիրիայի համար. Սա Փարիզի սեպտեմբերի 11 է»,- նշվում է հայտարարություն մեջ: