Իտալական «Ինտեր»-ը շարունակում է հայկական երգ-երաժշտությունների ներքո Հենրիխ Մխիթարյանի մասին տեսանյութեր ներկայացնել։
Օրեր առաջ ակումբը Արամ Ասատրյանի երգի ներքո էր Մխիթարյանի մասին տեսանյութ հրապարակել, հետո՝ «Տարան-տարան» երաժշտության ֆոնին։
Այսօր կրկին իտալական ակումբը տեսանյութ է հրապարակել՝ կրկին «Տարան-տարան»-ի ներքո։
«Մխիթարյանից մաքուր դաս։ Հետևեք մեզ՝ Հայաստանի մասին ավելի շատ բովանդակության համար»,- տեսանյութին կից գրել են ակումբից։
Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։


