armLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Հարավարևմտյան Ա3 թաղամասում մի կին փորձել է ինքնասպան լինել:
Մեզ հետ զրույցում հարևանները հաստատեցին, որ նման բան թաղամասում տեղի է ունեցել: 46-ամյա Նատալյա Քրմոյանին ճակատգրական քայլից հետ է պահել հարևանուհիներից մեկը, ով էլ մեզ ներկայացրեց դեպքի հանգամանքները:
Հարևանուհին պատմեց, որ Նատալյայի ամուսինը` ազգությամբ ռուս Անդրեյ Դիաբլիցևը, 3 տարվա ազատազրկման է դատապարտվել 2 հեղուկ օճառ գողանալու պատճառով: Որոշում էր կայացվել նրան պայմանական ազատ արձակել, սակայն անհասկանալի պատճառներով շարունակում է անազատության մեջ մնալ` պատիժը կրելով «Կոշ» ՔԿՀ-ում` կիսաբաց ռեժիմով: Նշենք, որ գողություններին, ըստ մեղադրանքի, մասնակցել է նաև Նատալյան:
Ի դեպ, հարևանուհին հայտնեց, որ ինքնասպանության փորձ կատարած կինը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հորեղբոր աղջիկն է:
Սուրեն Քրմոյանը, սակայն, հերքեց այս տեղեկությունը՝ հայտնելով, որ ինքն ունի հորեղբոր երկու դուստր, որոնց շատ լավ ճանաչում է. «Այդ անունն առաջին անգամ եմ լսում»,- հավելեց փոխնախարարը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում