▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինֆարկտի և կաթվածի առաջացման ռիսկը հնարավոր է պարզել ատամի մածուկի շնորհիվ

Informing.ru-ի փոխանցմամբ՝ գիտնականները ատամի մածուկում պարունակվող նատրիումի ֆտորիդի շնորհիվ կկարողանան պարզել ինֆարկտի ու կաթվածի առաջացման ռիսկը։

Նատրիումի ֆտորիդը ատամի մածուկում օգտագործվում է նրա համար, որպեսզի ատամի էմալում կապնվի կալցիումի բաղադրատարրերի հետ։ Գիտնականները որոշել են այդ ազդեցությունն օգտագործել սրտային հիվանդությունների ախտորոշման համար։

Քեմբրիջի համալսարանի գիտնականները հետաքրքիր հետազոտություն են անցկացրել, որի շնորհիվ հաջողվել է մշակել սրտանոթային հիվանդությունների ախտորոշման պարզ և հուսալի մեթոդ։

Այն կայանում է հետևյալում. հիվանդի արյան մեջ մտցվում է նատրիումի ֆտորիդ, որը պարունակում է ռադիոակտիվ նյութերի փոքրիկ մասեր, որոնք ունակ են կապ հաստատել զարկերակների անկայուն կալցիումի հետ։

Դա հնարավորություն է տալիս պարզել արյան խտությունը, որն էլ սրտանոթային հիվանդությունների, այդ թվում նաև ինֆարկտի և կաթվածի հիմնական պատճառն է։

Աղբյուրը` Վերջին Բլոգ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին