▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչքան տականք լինես, որ չթողես Վեհափառին իր հրաժեշտը տա հոգևոր եղբորը»․ Արմեն Խաչատրյան

ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլոր երկրների օրենքները նախատեսում են անգամ ամենածանր հանցագործության մեջ մեղադրվող կամ դատապարտված անձին իր մերձավորի մահվան հանգամանքով կարճատև արձակուրդ տրամադրելու հնարավորությունը։ Ու ինչքան նամարդ ու տականք լինես, որ չթողես Վեհափառին իր հրաժեշտը տա իր հոգևոր եղբորը՝ միանգամից խայտառակ անելով երկիրը քո մերձավոր հարևանի ու ամբողջ քրիստոնեական աշխարհի մոտ։
Ըխք․․․»։

Քիչ առաջ ՔԿ-ից լրատվամիջոցներին հայտնել են, որ Գարեգին Բ-ի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել են, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի:

Հավելենք, որ Մայր Աթոռից Asekose.am-ին հայտնել են․ «Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։
Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց Ուղղափառ Եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին։

Ինչ վերաբերում է ելքի արգելքին, ապա Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին