Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ․
Կշեռք․ հոգեղեն սիրո որոնումներում
Կշեռքները կառավարում են ամուսնությունը։ Կշեռքները լավագույն ամուսններն ենմ ովքեր լավ ապահովում ենն ընտանիքը, փոխըմբռնման մթնոլորտ են ստեղծում և հրաշալի հայրեր են։ Նրանք հաճախ ակնկալում են կնոջ աջակցությունը՝ հաջողության ու նպատակների հասնելու հարցում։ Կշեռքներն առավել քան այլ նշանները կայունության կարիք ունեն ու հազվադեպ են ամուսնալուծվում։
Որոշակի դժգոհություն կնոջ մոտ կարող է առաջացնել այն, որ կշեռքները ամուսնությունում բավականին շուտ են հոգննում հարաբերությունների ֆիզիկական ասպեկտից՝ ավելի կարևորելով դրա հոգևոր բաղադրիչը ու հարաբերությունների ռոմանտիկ շրջանից հետո, պարբերական ֆիզիակական մտերմությունը սկսում է լարել նրանց։ Սակայն ձեր մոտ ամեն ինչ կարգին կլինի ընտանիքում, եթե ձեր կշեռք ամուսնուց մշտապես չպահանջեք կրքոտ սիրեկկան լինելը և չխոչընդոտեք նրան ազատորեն զբաղվել հանրային գործունեությամբ ու իր նախասիրություններով։
Եթե անգամ կշեռքը կողմնակի սիրավեպ ունենա, ապա դա զուտ նրա համար է, որ նրանք չեն կարողանում մերժել, անգամ եթե դա բերում է մեղքի զգացման ու ապաշխարհանքի։
Կարիճ․ ամենակրքոտ սիրեկանը
Կարիճներն այնուամենայնիվ ամուսնանում են ու դա անելիս, ձգտում են ընտրել ինտելեկտուալ առումով համադրելի կնոջ։ Իրենց տունը նրանք պահպանում են, ասես ամրոց, ապահովում են ընտանիքը ու օրինակելի հայրեր են լինում, չնայած որ կարող են չափազանց խիստ լինել։ Այսքանով հանդերձ, կարիճները չեն խորշում արտամուսնական կապեր ունենալուց ու կողմնակի սեքսին վերաբերվում են, ինչպես ամուսնական հարաբերությունների հետ կապ չունեցող բանի, բայց այսքանով անդերձ, երբեք թույլ չեն տա, որպեսզի պատայհական սիրային կապերը վտանգեն ընտանիքը և ամուսնանալուց հետո բացառոււմ են ամուսնալուծվելու հավանականությունը։ Սա կարիճների էությունն է ու սեքսը նրանց համար ուժերը վերականգնելու և դրանք ընտանիքի բարոօրությանը ծառայեցնելու միջոց է։
Եթե կինը հասկանում է դա, ապա կարիճը միայն ավելի կգնահատի իր երկրորդ կեսին։ Բացի դրանից, նա հանգիստ կարողանում իր բոլոր սիրային կապերով հանդերձ, մշտապես բավարարել իր կնոջը, այնպես որ, ավելի լավ է, որ կինը մտածի, թե ինչպես անի, որ դուր գա իր կարիճ ամուսնուն։ Տվեք նարն այնքան սեքս, որքան նա է ուզում, բայց առանց շտապելու։ Երիտասարդ տարիքում կարիճները սիրում են փափուկ լույս, ռոմանտիկ երաժշտություն ու օօծանելիքի բուրմունք, իսկ ավելի հասունանալով՝ գերադասում է վառ լույս, հայելիներ ու մաքուր մարմին։
Կարիճի կինը պետք է ամեն ինչում կոկիկ լինի, նվիրված ու հավատարիմ։ Կարիճները սեփականատերեր են ու հիմք մի տվեք նրանց, որպեսզ նրանք կասկածներ ունենան Ձեր մեջ։ Մի վիրավորեք նրանց, որոհետև նրանք դա հիշում են ու վրեժխնդիր լինում։ Հիշեք, որ կարիճները կարող են ունենալ անսպասելի ագրեսիայի բռնկումներ, երբ նա իր բարկությունը կկոտրի ձեր վրա։ Նման պահերին բուռն մի արձագանքեք։ Հաջողության հետևից վազելը նրան ուժաասպառ է անում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, ուստի նեղանալու փոխարեն նրա համար տակ լոգանք ապահովեք ու հաջորդ օրը նա կմոռոնա բոլոր անախորժությունները և երաախտապարտ կլինի։
Աղեղնավոր․ կրակում է աջ ու ձախ
Աղեղնավորները հայտնի են, որպես արկածներ, ավանտյուրաներ ու հաճույքներ որոնող կերպարներ, ովքեր ասես հրդեհ՝ պատրաստ են այրել ամեն ինչ իրենց շուրջ ու կորել։ Որպես կանոն, աաղեղնավորները որակյալ հանդերձանք են կրում ու իրենց վստահ են պահում։ Նրանք ֆլիրտ են անում բոլորի հետ ու կարող է խոսալ ցանկացած թեմայից։ Աղեղնավորն ընտրում է վառ կանանց, ովքեր տարբերվում են․ գեղեցկուհի կամ խելացի, լավագույն ուսանողուհի, կամ էլ ֆորմալությունները մերժող մեկին, այլ ռասսային ներկայացուցչի և այլն։ Հիշեք, որ աղեղնավրները կարող են բուռն հայտնվել ու անսպասելի անհետանալ, որովհետև նրանք սիրում են ոչ այնքան սեքսը, որքան զուգընկերուհիներ փոխելը։
Աղեղնավորները ամուսնանում են, երբ հանգում են եզրակացության, որ իդեալական զույգ գոյություն չունի և գետասում են ինտելեկտուալ շփումը, կամ ել հանդուրժողականությունն ու հարմարավետությունը։ Կինը պետք է նրանց համար թեթև շփման ու բարեկեցության մթնոլորտ ստեղծի։ Կինը պետք է կարողնա բարձրացնել ամուսնու ինքնագնահատականը, ինչպես նաև տնային տնտեսությունը լավ վարել։ աղեղնավորն ընտանիքում հրաշալի պաշտպան, հայթհայթող ու հայր է։ Նա կարող է լինել ռոմանտիկ և շնորհակալ, եթե կա մոտիվացիա։ Պատրաստ եղեք նրան, որ արտամուսնական կապերը նրա մոոտ սովորական բան են լինելու։ Երբեմն նա կարող է խոստավանել դավաճանությունների մասին ու կինը պետք է համաձայնվի նման հարաբերություններին։
Այծեղջյուր․ հուսալի ընկեր
Եթե դուք ցանկանում եք ամուսնանալ կայուն ու հուսալի մարդու հետ, ապա ընտրեք այծեղջյուրի։ Նրանք պարզ են, ազնիվ ու հուսալի ու այդ կայունությունը նրանց գրավիչ է դարձնում։ Այծեղջյուրները դժվարությամբ են սիրահարվում, բայց երբ բանը հասնում է դրան՝ շատ խորն են սիրում, թեև չեն կարողանում արտահայտել իրենց զգացմունքները։ Եթե այծեղջյուրը ամուսնության առաջարկ է արել, ապա դա ողջ կյանքի համար է ու քիչ հավանական է, որ նա դավաճանի, կամ էլ ցանկանա ամուսնալուծվե։ Այծեղջյուրներին ձգում է տունը, ընտանիքն ու կայունությունը։ Այս տղամարդիկ իրենց հմայքն ու թարմություն ըպահպանում են մինչև խորն ծերություն, այնպես որ, նրանց կանայք երբեք չեն ամաչի իրենց ամուսնու հետ ինչ որ տեղ գնալ։
Ջրհոս․ ազատատենչ ամուսին
Ջրհոսները հավատարիմ ու նվիրված ամուսիններ են։ Այս նշանի ներկայացուցիչներից շատերը միասեր են։ Նրանք կկերակրեն իրենց ընտանիքին, կօգնեն հարազատներին ու միշտ կգտնեն միջոց՝ բավական քանակությամբ փող աշխատելու համար։ Ջրհոսները որպես կանոն իրենց ողջ կյանքում աշխատում են իր բարորություն ընտանիքի։ Ջրհոսը վստահում է կնոջը, չի կառավարում ու չի ստիպում նրան փոխվել։ Վեճերի ժամանակ նա հակված է փոխզիջումների ու միշտ կարելի է համաձայնության գալ նրա հետ։ Անգամ եթե ջրհոսը լքում է կնոջը, նա պատրաստ է երկար ժամանակ ընկերական հարաբերությւններ պահպանել նրա հետ ու աջակցել։
Այսքանով հանդերձ, ջրհոսներն առավել հաճախ ամուսնալուծվողներն են։ Նրանց լքում են, որովհետև համարում են էգոիստ և մեղադրում են, որ ուրիշների համար նրանք ավելի շատ են անում, քան յուրայինների։ Նրանք միշտ զբաղված են ու մտերիմները միշտ չեն տեղյակ, թե ինչով են նրանք զբաղված։ Ջրհոսները հեռանում են, երբ կինը փորձում է նրանց իրենց շրջազգեստին ամրակցել ու նարնք կարող են դրան նախապատրաստել երկար ու լուր, բայց մի գեղեցիկ օր պարզապես նահետանալ՝ ոչ մի բառ չասելով։
Ձկներ․ զգացմունքային կերպար ու նվիրված զուգընկեր
Կնոջ նկատմամբ սերը Ձկների կյանքում պակաս կարևոր տեղ չի զբաղեցնում, քան ինքնաիրացումը։ Ձկները վաղ են հասունանում ու պլատոնական սիրահարվածություններ են ունենում առ ավելիի ավագ դասարաններում սովորող աղջկա, ուսուցչուհու, անհասանելի ինչ որ աղջկա, կամ էլ ակնհայտորեն անարժան կյանքով ապրողների՝ հուսալով փրկել նրանց իրենց սիրով։ Սերը նրանց գաղտնագոի է այցելում, աճում է աննկատ ու հաճախ, նրանք վախենում են խոսոտովանել իրենց զգացմունքները և պահում են դրանք գաղտնի։
Հասունանալով, տղամարդ Ձկները չեն կորցնում ամենաբարձր հոգևոր մակարդակով սիրելու ունակությունը և մնում են նույն ռոմանտիկները։ Զգացմունքները մոլեգնում են նրանց մեջ ու խելագարեցնում Ձկներին։ Իրենց սիրելիին նրանք համարում են իդեալ, հանդուրժում ու ներում են նրանց բոլոր թերությունները։ Նրանց զգացմունքայունությունը գրգռում է կանանց ու իսկական հաույք է պարգևում հոգեղեն ու երկրային սիրո բոլոր ձևերում։
Սակայն այս կենդանակերպի ներկայացուցիչների թվում հանդիպում են նաև այնպիսի տղամարդիկ, ովքեր ընդհանարպես չեն սիրում ու գերադասում են սեքսուալ հաճույքների բազմազանությունը։ Սակայն նույնիսկ նրանց դեպքում տեսնում ենք հարգանք ու գնահատանք այն կանանց նկատմամբ, ովքեր տնում են նրանց հավաքածուի մեջ։ Դե իսկ եթե ձկները չեն կարողանում ոււորոշում ընդունել, ապա լուռ հեռանում են։ Նրանք նվաճողներ չեն ու չի փորձի Ձեզ հետ գրավել մրցակցից ու խանդի տեսարաններ էլ չեն սարքի, գերադասելովվ զոհաբերել իրենց՝ հանուն սիրելիի։