▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես ընդունված է ասել մարզական աշխարհում՝ It was one hell of a game. Մարգարիտա Գրիգորյան

Այսօր ավարտում եմ Fast Media-ի ղեկավարի իմ լիազորությունները:

Արմենիա TV-ն և Հանրայինը ղեկավարելուց հետո՝ Fast Media-ն երրորդն էր, որն, ի տարբերություն նախորդների, հիմնադրվեց զրոյից։

Fast Media-ի երեք հեռուստաալիքներից Fast Sport-ը, ստանալով հանրապետական սփռում, այսօր արդեն իր կայուն տեղն է զբաղեցնում հեռուստատեսության լավագույն հնգյակում՝ երբեմն հայտնվելով առաջին եռյակում, իսկ FASTTV-ն Հայաստանի առաջին ու միակ սպորտային հեռարձակման հավելվածն է։

Այս բացառիկ հնարավորության համար նախ՝ ուզում եմ շնորհակալությունս հայտնել Բադալյան եղբայրներին:

Վիգեն Բադալյանին, ում միտքն էր ստեղծել սպորտային հեռուստալիք և հարթակ, ով հավատում և թև էր տալիս այս նախագծին:

Վահե Բադալյանին, ում հետ երբեք չես կորցնում զգոնությունդ բիզնես ստեղծելու դժվարին ճանապարհին: Շնորհակալություն նաև Սոֆթ Կոնստրակտում ձեռք բերած իմ այն գործընկերներին, որ միշտ աջակցել են ինձ:

Եվ իհարկե շնորհակալություն  իմ թիմին, որի յուրաքանչյուր անդամին ընտրել եմ անձամբ, գնահատում ու հպարտանում եմ նրանց կատարած աշխատանքով։

Չորսից ավելի տարիներ՝ ու կայացած նախագիծ:

Իհարկե եղել են դժվարություններ ու խնդիրներ, բայց հենց դրանք են կերտում հաջողության ճանապարհը: Ավարտում եմ իմ աշխատանքը Fast Media-ում՝ գոհունակությամբ և մեծ հպարտությամբ։

Այն ինչ արվել է՝ առավելագույնն է, այն ինչ ստացվել է՝ արժանապատիվ է։

Ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ։

Ու երբ սկսում ես նոր գործ՝ պետք է իմանաս նաև՝ երբ գնալ:

Հիմա ժամանակն է նոր էջ բացելու, դեպի նորը քայլելու։

Ինչպես ընդունված է ասել մարզական աշխարհում՝ It was one hell of a game...

Մարգարիտա Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին