▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են հորոսկոպի նշաններն ազդում մարդու սեքսուալության վրա

Մարդու ինտիմ կյանքի առանձնահատկությունները մեծապես պայմանավորված են հորոսկոպի այն նշանով, որի տակ ծնվել է տվյալ անհատը։ Առաջարկում ենք պարզել Ձեր մասին ամենագաղտնի ու թաքուն ինտիմ կողմերը, որոնք պայմանավորված են հորոսկոպի Ձեր նշանով։

Խոյ

Խոյերը սիրում են մտերմությունն՝ իր բոլոր դրսևորումներով, իսկ նրանց հրեղեն էությունը թույլ չի տա, որ կիրքը հանգչի մինչև լույս, այնպես որ՝ վայելեք։

Ցուլ

Ցլերը պաշտում են հաճույք ստանալու բոլոր ձևերը։ Նրանք սովոր են կյանքից ստանալ առավելագույնը, ընդ որում՝ երկար ժամանակի ընթացքում, իսկ նրանց հավատարմությունը թույլ կտա զուգընկերոջը վստահել նրան ու ամբողջովին թուլանալ, որպեսզի երկուսով հնարավորինս շատ հաճույք ստանան։

Երկվորյակներ

Սա շատ բոցկլտուն նշան է, ով պաշտում է բոլոր հնարավոր խաղերը, ընդ որում՝ ամենաանսպասելի տեղերում։ Այնպես որ, հայտնվելով անկողնում Երկվորյակի հետ, կարող եք ակնկալել զգացողությունների իսկական հրավառություն։

Խեցգետին

Խեցգետիններն իսկական ալտրուիստներ են։ Նրանք կանեն ամեն հնարավորը, որպեսզի իրենց զուգընկերը ստանա մաքսիմալ հաճույք՝ սկսած փափուկ ու ձյունաճերմակ սպիտակեղենից, վերջացրած անկողնում մատուցված նախաճաշով։

Առյուծ

Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչները վստահ են, որ ամեն ինչ՝ ներառյալ սեքսը, իրենց շուրջ է պտտվում։ Այնպես որ, եթե զուգընկերը պատրաստ է ենթարկվել ու հիանալ Առյուծով, Առյուծը հաճույքով կստանձնի նախաձեռնությունը։

Կույս

Համոզված եղեք, որ Կույսն ամեն ինչ իդեակալան ու ճիշտ ձևով կանի։ Դա շատ հաճելի կլինի, ասես լավ ֆիլմում լինեք։ Հնարավոր է, որ հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչները կարիք ունեն որոշակի էքսպերիմենտների ու նորարարություններ կփորձարկեն անկողնում։

Կշեռք

Կշեռքները պաշտում են բալանսն՝ իր բոլոր դրսևորումներով։ Այսինքն, անկողնում ամեն ինչ արդար կլինի, ինչպես ֆուտբոլային հանդիպման մեջ։ Նրանց համար կարևորագույն դերակատարում ունի հարաբերությունների զգայական կողմը, որովետև Կշեռքների համար ֆիզիկականը սերտորեն փոխկապակցված է հոգեկանի հետ։

Կարիճ

Կարիճները շատ հավատարիմ են, նրանց կարելի է վստահել նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում, և նրանք երբեք չեն կոտրի Ձեր վստահությունը։ Սակայն, Աստված մի արասցե, Դուք դավաճանեք Կարիճին... Նա դա չի մոռանա երբեք ու ոչ մի պարագայում։

Աղեղնավոր

Աղեղնավորներն անընդհատ փորձելու են ամեն ինչ վերահսկողության տակ պահել (կամ էլ գոնե կփորձեն անել դա) այնքան ժամանակ, մինչև կբախվեն մեկի հետ, ով կհալեցնի նրանց սիրտն ու ամեն ինչ իր ձեռքը կառնի։

Այծեղջյուր

Այս ցուցակում ամենակշռադատվածներն Այծեղջյուրներն են։ Նրանք սիրային հարցերում էլ, կենցաղային հարցերում էլ գործում են համանման։ Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում ավելի շատ սպոնտանություն թույլ տալ հարաբերություններում, և ամեն ինչ կլինի հրաշալի։

Ջրհոս

Առաջին հայացքից հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչները կարող են սառը ու օտարացած թվալ, բայց դա մինչև այն պահը, երբ նրանք իրոք կհետաքրքրվեն զուգընկերոջով։ Այդ ժամանակ օդային ու փոփոխական Ջրհոսը ցույց կտա, թե ինչ է նշանակում կիրք ասվածն իրականում։

Ձկներ

Վառ ու էմոցիոնալ Ձկները ստեղծված են նրա համար, որպեսզի միահյուսվեն իրենց զուգընկերոջ հետ ու դառնան մեկ մարմին։ Վստահությունը հարաբերություններում ամենակարևոր բանն է Ձկների համար, այնպես որ՝ փորձեք արդարացնել Ձեր նկատմամբ ցուցաբերված վստահությունը։

Դեսից-դենից 

Աղբյուր՝ ԲլոգՆյուզ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին