▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է «պրոթուրքական հայացքներ» ունեցողը հայտնվել Գագիկ Ծառուկյանի կողքը

Համացանում լուսանկար էր տարածվել, որի առիթով օգտատերերը քննարկում էին սկսել, թե ի՞նչ է անում Գագիկ Ծառուկյանի կողքին Թուրքիայում ապրող Նատալի Ալեքսանյանի հետ, ըստ շրջանառվող լուրերի, կուսակցություն հիմնելու նպատակ ունեցող Ռոման Նազարյանը։

Հիշեցնենք, որ այս մասին խոսել էր բլոգեր Արթուր Չախոյանը։ Վերջինս ավելի ուշ նաև հայտարարել էր, որ իրեն ուզում են դատեն՝ «պրոթուրքական կուսակցություն» ասելու համար։

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն  այս առիթով՝ Asekose.am-ի հարցմանը  նշել է հետևյալը․ «Տվյալ անձնավորությունը որևէ առնչություն ու կապ չունի այդ միջոցառման հետ․ Գագիկ  Ծառուկյանն այցելել էր իր ֆինանսավորմամբ վերանորոգվող ՝ վիրավոր զինվորների մարզվելու համար նախատեսված մարզասրահի շինհրապարակ։ Այդտեղ մեր կողմից հրավիրված են եղել տարբեր  մարզական ֆեդերացիաների նախագահներ, որոնց  կազմում տվյալ անձնավորությունն ընգրկված չի եղել։ Թե ինչպե՞ս է հայտնվել սույն անձնավորությունը շինհրապարակում՝ պատկերացում չունենք և պիտի խնդրենք՝ նաև լրատվամիջոցները, հնարավորության սահմաններում,  պարզեն այդ հարցը»։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին