▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է Ժաննա Անդրեասյանը խոսում լրագրողի հետ

Հեռուստահաղորդավար Գրիշա Սանդալյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Պետական պաշտոնյայի պարտականությունը։

Պաշտոնյան, ով աշխատավարձ է ստանում հարկատուներից, պարտավոր է հանդես գալ համարժեք, կոռեկտ և հավասարակշռված ձևով։ Հանրային խոսքը չի կարող լինել թերարժեքացնող կամ վիրավորական, հատկապես կրթության և մշակույթի ոլորտում, որտեղ պատասխանատվությունը ոչ միայն ընթացիկ քաղաքականության, այլև պատմական ժառանգության նկատմամբ է։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հիմնական գործառույթները վերաբերում են կրթական ծրագրերի ձևավորմանը, մշակութային կառույցների և նախաձեռնությունների աջակցմանը, ինչպես նաև ոլորտի միջազգային կապերի ընդլայնմանը։ Նրա գործունեությունը պետք է գնահատել ըստ կոնկրետ արդյունքների՝ օրինակ կրթական բարեփոխումներ, ուսումնական ծրագրերի արդիականացում, մշակութային ինստիտուտների ֆինանսավորում և այլն։

Հայաստանի կրթական համակարգը ձևավորվել է դեռևս առաջին հանրապետության և Խորհրդային Հայաստանի տարիներից։ Հայոց դպրոցի, գիտության և մշակույթի հիմքերը դրվել են շատ ավելի վաղ։ 2018 թվականը չի կարող դիտարկվել որպես կրթության «սկիզբ», այլ՝ որպես նոր քաղաքական ղեկավարության մեկնարկ։ Նոր իշխանությունները կարող են բերել փոփոխություններ, սակայն նախկինում կրթությունը և գրագիտությունը անտեսված չեն եղել։

Հայ ժողովուրդն ունի բազմադարյա պատմություն, որը չի սահմանափակվում միայն անկախ պետականության վերջին տասնամյակներով։ Պետական կառույցների և կրթության նախարարության պարտականությունն է ապահովել, որ այդ պատմությունը ճիշտ ներկայացվի և չկորցնի իր նշանակությունը։ Եթե որևէ պետական պաշտոնյայի խոսք հակասում է այս սկզբունքին, հասարակության արձագանքը բնական է։

Ինչու՞ է այսքան վստահ նախարարը և այս պահվածքը պարզապես անընդունելի է»։

Լրագրող Գայանե Զարգարյանն էլ, նույն տեսանյութի առիթով, գրել է․ «Մեղա քեզ Տեր.... Ընդհանրապես մենք ինչ ունենք, կա՞ բան, որ մերն ա.....իմանանք էլի....»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին