▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչպես է CBN-ի թղթակիցը հայտնվել Սյունիքում ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղու վրա»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «CBN-ի ռազմական թղթակից Չաք Հոլթոնը ուղիղ եթերում ցուցադրել է Սյունիքի մայրուղին և նշել. «Ես գտնվում եմ այն ճանապարհին, որը հանդիսանում է հիմնական մայրուղին, որով Իրանը իր մահաբեր անօդաչու թռչող սարքերը Իրանից Ռուսաստան է տեղափոխում Հայաստանի տարածքով»։

Պատասխանատու մարմինները պետք է բացատրություն պահանջեն CBN-ից։ Ինչպե՞ս է օտարերկրյա հեռուստաընկերության ռազմական թղթակիցը հայտնվել ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղու վրա՝ այնպիսի գոտում, որտեղ յուրաքանչյուր շարժ պետք է վերահսկվի։ Ինչու նման այցերը սահմանափակված չեն, հատկապես հետպատերազմյան պայմաններում, երբ հակամարտությունը չի կարգավորվել, մեր բնակավայրերը պարբերաբար թիրախավորվում են, իսկ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է պահպանվել։
Այս իրավիճակում պետական անգործությունը անթույլատրելի է»։

***

 

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա հարց ՀՀ կառավարությանը, բայց դե գիտեմ, որ անիմաստ։
Ա. Սա ոնց ա հայտնվել Սյունիքում։
Բ. ԱԱԾ կա՞, ներքին, արտաքին հետախուզություն, հակահետախուզություն կա՞, թե մեռել եք։
Գ. Եթե կա, ապա ասեք, թող մարդկանց «ներքնազգեստից դուրս գան», անձնական կյանքից դուրս գան, ու զբաղվեն երկրի անվտանգությունով։
CBN-ի ռազմական թղթակից Չաք Հոլթոնը ուղիղ եթերում ցուցադրել է Սյունիքի մայրուղին և նշել. «Ես գտնվում եմ այն ճանապարհին, որը հանդիսանում է հիմնական մայրուղին, որով Իրանը իր մահաբեր անօդաչու թռչող սարքերը Իրանից Ռուսաստան է տեղափոխում Հայաստանի տարածքով»»։

***

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Հայաստանում կառավարություն լիներ, Սյունիքը կփակվեր արտասահմանցիների համար, հատկապես պրովոկատոր լրագրողների, միայն հատուկ թույլտվությամբ պետք է այնտեղ այցելեն։ Բայց ում ենք ասում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին