▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու էր Փաշինյանը կուսակցական ներքին չաթերից մեկում թիմակիցներին հորդորել կարգի բերել իրենց «արտամուսնական կապերը»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եկեղեցու և հոգևորականների դեմ պատերազմ հայտարարելուց առաջ, պարզվում է, Նիկոլ Փաշինյանը կուսակցական ներքին չաթերից մեկում թիմակիցներին հորդորել է կարգի բերել իրենց «արտամուսնական կապերը», քանի որ գործընթաց է սկսում, և թիմն պետք է քիչ խոցելի լինի։ Դա եղել է մայիսի 29-ից՝ եկեղեցիների չուլանացման մասին հայտարարությունից առաջ։

Մեզ ասացին, որ ՔՊ-ում առանձնապես չեն կարևորել Փաշինյանի հորդորը և համարել են, որ բոլորն են այդպես ապրում, շեֆն էլ դժվար թե իմանա, թե բարոյական հարթությունում իր թիմն ինչպես է ապրում, քանի որ գլուխը խառն է՝ պետության օր-օրի բարդացող վիճակով պայմանավորված:

Առաջին ամպրոպը պայթել է Իմնեմնիմիի հայտնի փոդքաստից` «ՔՊ-ում ով ում է դոմփում» հաղորդումից հետո, երբ հաղորդավարները ոմանց անձնական սպիտակեղենը փռեցին արևին և խոստացան մյուսներինն էլ փռել: Դրանից հետո իսկական կինո է սկսվել` լացուկոծերով, դատական հայցերով, ամուսնալուծություններով ու արտամուսնական կապերի խզումներով ուղեկցվող»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին