Չնայած նորաձևության կտրուկ աճին, մեծ տարածում է ձեռք բերում այսպես կոչվող փականային զգեստապահարանը, որը բաղկացած է լինում 10-15 հիմնական իրերից։ Հաճախ ամենահարուստ մարդիկ են նման զգեստապահարան ունենում։
1. Քիչ ընտրություններ։
Ինչքան շատ ընտրություններ ստիպված լինեք կայացնել, այդքան վատը կլինի դրանց որակը։ Օրինակ նույն կերպ է մտածում ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ Մարդկանց համար, ովքեր ամեն օր որոշումներ են կայացնում, անգամ աննշան բանից զերծ մնալը ժամանակ է ազատում ավելի կարևոր բաների համար։
2. Քիչ ժամանակի ծախս
Մենք անգամ չենք պատկերացնում, թե ինչքան ժամանակ են ծախսում հագուստ ընտրելու համար։ Հինգ տարի առաջ Մոսկվայում« 333 » կոչվող փորձ էր անցկացվել։ Երեք ամսվա ընթացքում պետք էր հագնել 33 հագուստի մաս։ Մարդիկ հավաստեցին, որ սկսեցին ժամանակ խնակել, իսկ առավոտյան սկսել էին հեշտ արթնանալ։
3. Ավելի քիչ սթրես
Ինչպես Նյու Նորքյան արթ տնօրեն Մաթիլդա Կալն է ասում, այսպիսի պահարան ունենալու դեպքում ավելի քիչ եք ստիպված լինում հագուստի մասին մտածել օրվա ընթացքում։ Չկան այլևս նման մտքեր «Մի գուցե, սա չափազանց օֆիցիալ է» , «Մի գուցե շատ բաց է զգեստս» ։ ։ Նա ասում է, – «Ես համարյա միշտ փոշմանում էի, թե ինչ էի հագնում, երբ մետրո էի նստում» ։ Բայց հիմա սպիտակ վերնաշապիկով և սև տաբատով նա ավելի քիչ է անհանգսանում։
4. Էներգիայի ավելի քիչ ծախս
Այս մտքին է հետևում հայտնի ռեժիսոր Քրիստափոր Նոլանը։ Նա նշում է, որ զգեստապահարանի ընտրությունը մեծ ջանքեր է պահանջում, իսկ կայացած մարդիկ դրա ժամանակը չունեն։
5. Քիչ, բայց ավելի որակով
Հաճախ, մեծ զգեստապահարանը չի նշանակում, որ հագնում եք ամենինչ ինչ այնտեղ կա։ «Առաջ իմ զգեստապահարանը խիստ բազմազան էր» , – ասում է մի երիտասարդ մայր, – «և հագուստներիս մեծամասնությունը ինձ դուր չէր գալիս։ Իսկ հիմա, ես քիչ ընտրություն ունեմ, բայց վստահ եմ, որ յուրահանչյուր հագուստ իդեալական է»։
6. Գրող Էլիս Գրեգորին, Նյու Յորքից, ասում է. «Հագնել նույն բաները ամեն օր, յուրահատուկ է։ Դա էժան և հեշտ միջոց է, որպեսզի հայտնի զգաք Ձեզ։
Նույնը կոստյումը ընդգծում է Ձեր հասունությունը, ստաբիլությունը։
7. Քիչ ծախսեր
Խոստովանենք, մեր զգեստապահարաններում շատ են այնպիսի իրերը, որոնք անգամ չենք հագել։ Իսկ հիմա հաշվեք, ինչքան ավելորդ գումար եք ծախսել։
Աղբյուրը` inchuzem.am