▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են ընտրախախտումները լինում, իսկ վարչական ռեսուրսը քվեարկում հիմնականում առավոտ շուտ...

Asekose.am-ի հետ զրույցում  քվեարկության մասին հետաքրքիր տեսակետ արտահայտեց ընտրատեղամասի հանձնաժողովականներից մեկը, ով  չցանկացավ իր անունը հրապարակել: 

Ըստ մեր զրուցակցի՝ համապետական վերջին բոլոր քվեարկությունների ժամանակ ՝ պետական աշխատողներին ու իշխանություններին  հիմնական ձայն տվող վարչական ռեսուրսին հատուկ հրահանգ գա՝  ընտրատեղամաս ներկայանալ առավոտյան հնարավոր շուտ՝ ընտրատեղամասերը բացվելուց մինչև 12.00:  

Արդյունքում նրանց քվեաթերթիկները զբաղեցնում են  «քվեատուփերի» ներքևի մասը և ընտրատեղամասերը փակվելուց հետո միջազգային դիտորների ներկայությամբ քվեարկության արդյունքներն ՝ ըստ քվեատուփերից հանվող քվեաթերթիկների հայտարարելու ժամանակ տպավորություն է ստեղծվում, թե այս կամ այն թեկնածուին, իսկ տվալ դեպքում  «Այո»-ին ձայն տվողները մեծամասնություն են կազմում: 

Ըստ մեր զրուցակցի, սովորաբար, նույն նկատառումով՝ նաև  օրվա առաջին կեսին են կատարվում հիմնական ընտրախախտումները, «լրացուցից ցուցակներով» քվեարկություններն ու «լցոնումները» ...

 

Այսօրվա քվեարկության ժամանակ արձանագրված խախտումների մասին անընդհատ թարմացվող տեղեկություններին հետևեք այս հղումով: 

 

Կարդացեք նաև՝ Առավել ահազանգերով տեղամասերը

«Հելեք դուրս, մարդ բերեք»...Արձանագրված խախտումներ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին