▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ էին Մամուլի շենքից լրատվամիջոցներին վտարում ու ի՞նչ էին խոստանում

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը հիշեցրել է՝ ինչ է տեղի ունեցել, երբ «Առավոտ»-ին զրկել են Մամուլի շենքում տասնյակ տարիներ զբաղեցրած տարածքից։

«Երբ մեզ վտարում էին Մամուլի շենքից, ասում էին՝ «դուք դուրս եկեք, հետո տենդեր կլինի՝ եթե մասնակցեք ու հաղթեք, կվերադառնաք»:

Եթե ես, ասենք, Գերմանիայից եկած ու Հայաստանում մի տարի ապրած լինեի, գուցե այդ խոսակցությունները մի քիչ լուրջ ընդունեի: Բայց ես Հայաստանում եմ ծնվել, մեծացել և նույնիսկ՝ մի քիչ ծերացել: 30 տարի ապրել եմ Խորհրդային Հայաստանում, իսկ այնուհետեւ՝ Հայաստանի Հանապետությունում: Ի՞նչ տենդեր»,-գրել է Արամ Աբրահամյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին