▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է Շարմազանովն ամեն տարեվերջին տանից դուրս գալիս

Wnews.am-ը  շարունակում է ներկայացնել հայ քաղաքական գործիչների կանանց հետ ամանորյա հարցազրույցների շարքը։

Այս անգամ մեր զրուցակիցը ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսացության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի կինն է` Լիլիթ Դավթյանը, ով մասնագիտությամբ լրագրող է։


12046816_1816203265273051_1327651176321688202_n

-Ինչպե՞ս եք Ձեր ընտանիքում պատրաստվում Ամանորին, ե՞րբ են սկսվում տոնական նախապատրաստությունները։

-Նոր տարվա «հոտը» մեր տանը գալիս է դեկտեմբերի 25-ից, երբ աշխարհը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն տոնում:
Երբ երեխաները փոքր էին, այլ սցենար ունեինք՝ մշակութային՝ նամակ Ձմեռ պապին, ցանկություններ, նվերներ …
Հիմա, երբ իրենք ավելին են հասկանում, փորձում ենք հոգևոր բովանդակություն հաղորդել այս ամենին: Ամենակարևորը փախցնում ենք միասին լինելու առիթը. ինձ համար կարևոր է ընտանեկան սիրո, միասին հաց կիսելու սեղանը։
Տոնածառը տեղադրելուց հետո միասին սեղան ենք նստում, շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, որ ընտանիքի բոլոր անդամները, տան մեծերը՝ տատիկները ողջ-առողջ են, որ բոլորս միասին ենք: Հետո հերթով կիսվում ենք՝ ով ինչ ունեցավ կամ բաց թողեց անցնող տարում և ինչ է սպասում եկողից:
Ցանկություններ ենք հռչակում՝ ինչպիսին լինի Նոր տարին: Վերջին խոսքն ու մաղթանքը, բնականաբար, հայրիկինն է: Ավանդական խոսք ունի՝ խաղաղություն հայրենիքին, օջախին ու մեր հոգիներին:
Բուն տոնական նախապատրաստության ասենք այսպես՝ «մենեջմենթը» ղեկավարվում է սկեսրոջս կողմից: Արդեն տասնամյակների փորձ կա Նոր տարին հայրական տանը տոնելու: Այնպես որ ամեն մեկն իր անելիքը գիտի և հաջողում ենք:

11855709_1782942918599086_2461625070831311969_n
-Ինչպե՞ս եք դիմավորում Նոր տարին։ Արդյո՞ք Ձեր ընտանիքում որեւէ հատուկ ավանդույթ կա։
-Նոր տարին պարտադիր դիմավորում ենք հայրական օջախում: Ավանդույթի համաձայն՝ անցնող տարվա վերջին րոպեին ամուսինս որպես տան ավագ որդի, դուրս է գալիս և տուն է մտնում նոր տարվա զանգերի հետ: Նա իր հետ բերում է այն, ինչ այդ տարվա խորհրդանիշն է համարում, նաև նվերներ:

10557248_313267665521645_1826096163551628487_n
-Արդյո՞ք ինքներդ եք պատրաստում ամանորյա ճաշատեսակները, ո՞րն է Ձեր «բրենդային» ճաշատեսակը եւ ո՞րն է Ձեր ամուսնու ամենասիրած ճաշատեսակը։
-«Բրենդային» կերակրացանկ հիմնականում չունենք, ճաշատեսակներն ավանդական են: Հիմնականում սկեսուրս է պատրաստում. սիրում եմ իրեն, որ այդ պատասխանատու գործն իր վրա է վերցնում, շնորհակալ եմ, որ ինձ թույլ է տալիս վայելել հանգիստը:
Ամուսինս գուրման չէ, ուտելու հարցում հարմարվող է: Սիրում է հատկապես մոր պատրաստած թփով տոլման, ձկնային ուտեստներ: Շատ սիրում ենք և սպասում, որ լավ տրամադրության պահերին ինքը պատրաստի որևէ հետաքրքիր բան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին