Կոռուպցիա-բացահայտում-ծեծ-գավառական ֆաշիզմ-խուլիգանության պարտակում. ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը վախենում Արամ Սարգսյանից. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան
***
Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարումը չի կասեցվել։ Քննիչը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել բացակայելու արգելքը։ Համանման խափանման միջոցներ են ընտրվել նաև բռնությունից տուժած, բայց մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արթուր Չախոյանի և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ նշելով, որ ՔԿ-ից հայտնել են, թե Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ երկու քրեական վարույթներով էլ բոլոր վեց մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ |