Խառը մենամարտերի՝ թեթեւ քաշային կարգի UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը ներկա է եղել UFC 326 մրցաշարին՝ ձեռնաշղթաներով։
Ենթադրվում է, որ հայ մարզիկը այդ կերպ փորձել է ուշադրություն հրավիրել UFC-ի ղեկավարության վրա։ Ամենայն հավանականությամբ, այդ քայլը ուղղված է եղել կազմակերպության նախագահ Դանա Ուայթին, քանի որ վերջին շրջանում Ծառուկյանը դեռ չի ստացել տիտղոսային մենամարտ անցկացնելու հնարավորություն։
Մամուլի և երկրպագուների շրջանում տարածված կարծիքների համաձայն՝ դրա պատճառը կարող են լինել մարզիկի նախկին գործողությունները։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Իսլամ Մախաչևի դեմ նախատեսված մենամարտից վերջին պահին հրաժարվելուն, ինչպես նաև Դեն Հուքերի հետ միջադեպին, որի ժամանակ նա գլխով հարված էր հասցրել մրցակցին։


