***
Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրականում ես անկեղծ ապշած եմ։ Երբ Պորտուգալիայի հավաքականը ժամանեց Երևան, մեր հայրենակիցները, մեր հայ երկրպագուները, ովքեր երկրպագում են Քրիստիանո Ռոնալդուին, հետաքրքիր իրականություն ստեղծվեց․ մարդիկ մեծարում էին նրան։ Բայց անկեղծ ասած՝ իմ մոտ մեծ հարց է առաջանում․ ինչո՞ւ ձեր սեփական ֆուտբոլային միակ աստղին այդպես չեք մեծարում։ Մինչև այսօր էլ չգիտե՞ք պատճառն, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը չի գալիս ազգային հավաքական, բայց դուք շարունակ մեծարում եք ուրիշ երկրի, ուրիշ հավաքականի խաղացողին։ |