Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) թույլ չի տալիս մորն իր մենամարտերի ժամանակ լինել դահլիճում։
«Մայրս կմնա տանը։ Սա տղամարդկանց մարզաձեւ է, եւ կանայք պետք է նստեն տանը։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է մայրս գալ եւ հետեւել իմ մենամարտին։
Այնտեղ շատ արյուն է լինում, եւ նրա որդին կարող է վնասվածք ստանալ, հասկանո՞ւմ եք։ Նա պարզապես սպասում է արդյունքին։ Նրա համար ծանր է դիտել»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։
28-ամյա Արման Ծառուկյանը պատրաստվում է նորզելանդացի Դեն Հուքերի հետ մենամարտին, որը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Դոհայում (Կատար)։
35-ամյա Հուքերը 6-րդն է UFC դասակարգման աղյուսակում։
Դիտեք նաև՝