▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ց է մահացել Տիգրանի հայրը

Այսօր տեղեկություն տարածվեց, որ առավոտյան մահացել է ամիսներ առաջ անհետ կորած, ապա Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը՝ Նորայր Պետրոսյանը։ Հիշեցնենք՝ մայիսի 4-ին հաղորդվել էր, որ Մարմարիկ գյուղում կորել էր 2 տարեկան Տիգրանը։ Նրա մարմինը գտնվեց միայն 20 օր անց Մարմարիկ գետում։

«Հրապարակ»-ը գրում է, որ Մարմարիկ գյուղից կայքին հայտնել են, որ երիտասարդ տղամարդու մահվան պատճառը՝ ինֆարկտն է: Տեղացիներից  պատմել են, որ տղամարդը երեխայի մահվանից հետո ծանր առողջական վիճակում է հայտնվել, պարբերաբար բարձ ճնշում է ունեցել, իսկ ժամեր առաջ հերթական բարձր ճնշման արդյունքում ինֆարկտից մահացել է:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին