▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչի՞ համար էր նոր թեմ ստեղծվում Բալթյան երկրներում. որ դավաճան նիկոլ ընդունե՞ն»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ շատ հետաքրքիր է. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ինչպե՞ս կմեկնաբանի նախկինում վիրահայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միրզախանյանի` հազարավոր հայեր զոհած, Արցախ հանձնած նիկոլ փաշինյանին ջերմ ձեռքսեղմումով դիմավորելը։
Ինչի՞ համար էր նոր թեմ ստեղծվում Բալթյան երկրներում. որ պետական դավաճան նիկոլ ընդունե՞ն։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Վարչապետին դիմավորել է Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Կատարվել է մոմավառություն, վարչապետը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ»․ ՀՀ վարչապետի գրասենյակի հաղորդագրությունը»։

***

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամոթ, էլի ամոթ ու հազար ամոթ։
ՔՊ-ականի թաղման արարողապետի ֆունկցիաներ կատարած այս անպատիվ տերտերը ընդունում է այն Փաշինյանին, որը մերժում է Հայ եկեղեցուն, չի մասնակցում Հայրապետական Սուրբ Պատարագներին, թույլ չի տալիս Կաթողիկոսի մասնակցությունը Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների ոգեկոչման պաշտոնական արարողությանը և այլ արարողակարգային միջոցառումներին։
Մնում է հասկանալ, թե այդ անպատիվ արարածը Աստծուն է ծառայում, թե սատանային, Եկեղեցուն է ծառայում, թե թուրքերին»։

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրականում՝ ուրախ եմ, որ նեռի «շնորհիվ» ճանաչում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ոչ միայն արժանավոր ու պատվավոր, այլև անարժան ու պատվազուրկ հոգևորականներին։
Ահավասիկ, Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Նա ջերմ ընդունելության է արժանացրել Հայաստանը ծնկի բերած, Արցախից հրաժարված, Հայ Եկեղեցու հազարավոր լույս-զավակների գլուխը կերած կառավարչին, Հայոց Ցեղասպանությունն ուրացող կառավարչին, Վեհափառին ու Հայ Եկեղեցուն անընդհատ անարգող կառավարչին։
«Ո՞ւր է, Կայե՛ն, քո եղբայր Աբելը»,- այս հարցը այդպես էլ չհնչեց։ «Ո՞ւր է, նիկոլ, քո Հայրենիք Արցախը»։
Ցավում եմ, որ Հայ Եկեղեցում ունենք Վազգեն արքեպիսկոպոսի պես նվիրապետ։
ՀԳ. Ցանցը որոնելիս՝ հետաքրքիր նյութեր գտա Վազգեն Սրբազանի մասին՝ դեռ այն ժամանակներից, երբ Վիրահայոց թեմի առաջնորդն էր»։

***

Լրագրող Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես չեմ զարմանում, թե ինչու է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը հաճոյանում Փաշինյանին, նա միշտ էլ հայտնի է եղել իր քպ-ական հայացքներով, ես զարմանում եմ, թե Վիրահայոց թեմում ունեցած արկածներից հետո ինչպես և ինչու է նա դեռ պահպանում արքության աստիճանը»։

***

«Մեր աղոթքն է, որ ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության և մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, լինի հաջողությամբ»,- Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասել է Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
«Մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ և առաջնորդ, մեր երկիրը դեպի Եվրոմիություն իր քայլերն անի, որովհետև մեր քրիստոնեությունը, իրականության մեջ, եկել է արևմուտքից: Համոզված եմ, որ այն քաղաքակրթությունը, որ տեսնում ենք այստեղ, մեր երկրի ապագան այս քրիստոնեական գեղեցիկ միջավայրում է: Մեր աղոթքն է, որ այդ հաջողությունները լինեն, որ Հայաստանը նույնպես Մերձբալթյան երկրների պես, դիցուք Էստոնիայի, կարողանա խաղաղ համագործակցությամբ մեր ժողովրդին լավ, գեղեցիկ ապագա ապահովել»,- ասել է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն Էստոնիայի Հանրապետություն է մեկնել պաշտոնական այցի շրջանակում։

***

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ հոգևորականի զգեստով այս թրքահպատակ մոլային կարգալույծ չանի, ապա համաձայն է նրա խոսքի հետ` անհրաժեշտ հետևություններով։ Մոլայի անունն է Վազգեն Միրզախանյան»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին