▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ համար են փախել է՛ն երկրից, որը փառաբանում են հեռվից

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:  

Եթե ոմանք դուրս են էկել ,կամ՝ ուղղակի փախել են իրանց մարդակերական երկրից ու բարձր լացելով, օտար միջավայրում գովերգում ու փառաբանում են է՛ն երկիրը, որդեղից փախել են, մի վայրկյան գոնե իրանց հարց տան , թե գլխավորապես ինչի՞ համար են փախել է՛ն երկրից, որը փառաբանում են չգիդես ինչի հեռվից:

Թե որ լավ երկիր՝ այսինքն՝ պետություն ու հասարակություն ըլներ, չէին փախնի, չէին արտագաղթի, ճի՞շտա... Մտադրության դեպքում ինչ որ մի տեղ գնալու, տեղաշարժվելու դեպքում, որպես կանոն, մարդիկ վատ տեղից գնում են լավ տեղ, իսկ լավ տեղից՝ ավելի լավ տեղ, իհարկե, եթե տվյալ անձին թվումա, որ էդ տեղը իրա գտնված տեղից ավելի լավնա ու եթե նման ցանկություն կա: Առավելագույնը, որ կարան խելամիտի սահմաններում անեն, էդ մի ինչ որ հարցերում համեմատականներ անցկացնելնա, այսինքն՝ ինչնա դուրները գալի նոր տեղափոխված ու իրանց համար նոր երկրում, ինչը ՝ չի գալի: Բայց ամբողջովին հայհոյել էն երկիրը ու դժգոհել, թե ՝՝էսինչ հիմար ու անասուն երկիրա՝՝, առնվազն շիզոֆռոենիայա, այլապես՝ հարց. ՝՝Բա եթե ըտենց ՝՝հիմար ու անասուն երկիրա՝՝, ինչի՞ եք ձեր ՝՝ոչ հիմար՝ ու ՝՝ոչ անասուն՝՝ երկրից գաղթել դեպի հիմար ու անասուն երկիր ու երկրներ...՝՝:

Երևի սովորությունա դժգոհելը, տրտնջալը ու բողոքելը հանուն մենակ դժգոհելու, բողոքելու, տրտնջալու... Անձնական տկարությունը թաքցնելու միջոցա: 
Իսկ հլը որ արժի հայհոյել էդ տեսակ պետությունը ու հասարակությունը, քանի որ լավ բանը անհնարա հայհոյելը իրականությունը ադեկվատ ընկալողների համար: Հետևաբար կհայհոյեն նրանք, ովքեր չեն տառապում շիզոֆրենիայով կամ հոգեկան որևէ այլ կարգի խանգարմամբ, չեն տառապում ՝՝ՀՈՍ ԱՊՐԵՄ ՀՈՆ՝ ՍԻՐԵՄ՝՝ ախտանիշով: Կհայհոյեն է՛ն մարդիկ, ովքեր չեն ուզում ծածկել իրանց հասարակության կեղտերը, որոնք պատճառ են դառնում, որ ընդեղից մարդիկ գաղթեն ավելի լավ տեղեր, որդեղ նման կեղտ համեմատականորեն քիչա, կամ ուղղակի՝ չկա: 
Համեմատելու համար էլ զանազանելու, տարբերելու ունակությունա պետք, բայց ոնց էրևումա, ահագին մարդու մոտ էդ ունակությունը բացակայումա:

Ստեփան Աբրահամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին