▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ արեց Շմայսը, երբ տեսավ ԱԺ բակում ձնագնդիկ խաղացող լրագրողներին

Ասում են, երբ լրագրողներն ու մեկ-երկու պատգամավորներ այսօր ԱԺ բակում ձնագնդիկ են խաղացել, նկատել են, թե ինչպես է Առաքել Մովսիսյանը հետևում իրենց պատուհանից: 

Ու միանգամից սկսվել է անեկդոտների շարքը. 

Օրինակ, եթե լրագրողները Առաքել Մովսիսյանին էլ հրավիրեին ձնագնդիկ խաղալու՝ վերջինս, թերևս, իրեն բնորոշ ոճով կասեր՝ «էդ ձնագնդիկը ես «փաթթած» ունեմ»:

Այս առիթով  մեկ այլ հումորն էլ այն էր, որ Շմայսը, տեսնելով իր գործընկերներին ձնագնդիկով խփող լրագրողներին, զանգահարում է ոստիկանություն ու ասում. «ԱԺ բակում սառը զենքով զինված լրագրողներ կան»... Երբ ոստիկանը հարցնում է՝ «Կոնկրետ՝ ի՞նչ», Առաքել Մովսիսյանը պատասխանում է՝ «Ձնագնդիկ»...

 

Հեղինակ՝

Ա.Մաթևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին