Life.panorama.am-ը գրում է.
Նույնիսկ ամենափորձառու տան տնտեսուհիները կարող են արդուկի անելու ժամանակ փչացնել հագուստը: Նշենք, որ արդուկից մնացած հետքերը պատճառ չեն հագուստը դեն նետելու համար։ Այս փոքրիկ խորամանկությունները կօգնեն ազատվել արդուկից մնացած հետքերից:
1. Թարմ և ոչ այնքան խորը հետքը հնարավոր է լվանալ տնտեսական օճառի օգնությամբ:
2. Եթե «այրվածքը» նոր է հագուստի վրա, խորհուրդ է տրվում թրջել այն և վրայից լցնել սննդային սոդա: Սպասեք մինչև այն ներծծվի կտորի մեջ և զգուշորեն սպունգի օգնությամբ մաքրեք հետքը: Ցանկալի է մաքրումը սկսել եզրերից:
3. Դա էլ չի՞ օգնում, ապա փորձեք թրջել վառված տեղը տաք ջրով և մեծ քանակությամբ աղ լցրեք: Երբ կտորը չորանա, հեռացրեք աղը կտորըի վրայից մաքրող հարմարանքի օգնությամբ:
4. Վառված հետքի մաքրման համար կարող եք փորձել նաև կիտրոնի հյութը և շաքարավազի փոշի: Երբ քսուքը չորանա, լվացեք սառը ջրով:
5. Արդուկի հետքից ազատվելու գործում կարող են օգնել նաև քացախն ու ջուրը՝ 2:1 չափաբաժնով:
6. Գործուն մեթոդ է նաև ջրածնի պերօքսիդը: Լցրեք այն վառված տեղի վրա, թողեք մինչև չորանա, այնուհետև լվացեք սովորականի պես:
Լինում են դեպքեր, երբ նույնիսկ այդ մեթոդները չեն օգնում, այս պարագայում հագուստը պետք է հանձնեք քիմ մաքրման, բայց հանձնելուց առաջ չմոռանաք ասել, թե ինչ մեթոդներ եք ձեռնարկել հետքը մաքրելու համար: