Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կյանքիս ամենահետաքրքիր օրերից մեկն էր. Սամվել Կարապետյան
Ասեմ՝ ինչու. իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը՝ դատարանի կողմից ինձ կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո, փորձառու դատախազի անմխիթար վիճակը՝ ամբողջ դատավարության ընթացքում:
Եվ վերջապես, իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, ով դատավարության ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարհանքով ունկնդրում էր քննիչի և դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները՝ դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ:
Այնուհետև չորս ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է և անզոր:
Բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու։
Պայքարելու ենք:
Կալանքի տակ գտնվող գործարարի հայտարարությունը տարածել է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։
Դիտեք նաև՝
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բարերար Սամվել Կարապետյանի` փաստաբանների միջոցով հանրայնացված նամակն եմ կարդում, որն ամբողջության մեջ դատաիրավական համակարգի դիագնոզն է: |