«Իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու համար է, այլ իմ կռիվը Հայաստանում իշխանափոխություն ունենալու համար է»,- Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման ժամանակ ընդգծել է Սերժ Սարգսյանը: «Եթե այդ ընթացքում նախաձեռնություն ցուցաբերեր ցանկացած քաղաքական ուժի ղեկավար կամ Հայաստանում կշիռ ունեցող մարդ, նկատի ունեմ քաղաքական կշիռ, ոչ թե ֆիզիկական, ես անպայման կհանդիպեի։ Ես երբեք չեմ խորշել հանդիպել այնպիսի մարդկանց հետ, ովքեր կարող էին օգտակար լինել կամ օգտակար չլինել»,- նշել է երրորդ նախագահը։ |
Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման ժամանակ անդրադառնալով 1994թ․ մայիսի 12-ի Ադրբեջանի հետ ստորագրված հրադադարին, Սերժ Սարգսյանն ասել է․ «Ովքեր ասում են՝ սխալ էր հրադադար ստորագրելը, իրավիճակին չէին տիրապետում․․․ Ասում են՝ չդադարեցնեիք․ լավ, չէինք դադարեցնում, պիտի հասնեինք Բաքո՞ւ, գերի վերցնեինք Ադրբեջանի ղեկավարությանն ու ասեինք՝ ճանաչե՞ք։ Երկրորդ, կարևորը ռազմական գործողությունների ժամանակ տարածք գրավելը չէ, որովհետև հետո անհրաժեշտություն կա՝ պահելու, մենք ի վիճակի՞ էինք էդ մեծ ռազմաճակատի գիծը երկու-երեք անգամ էլ մեծացնեինք ու ամուր պաշտպանեինք։ Ոչ։ Ձեռքբերում էր, չէ՞, երբ Ադրբեջանը հրադադարի առաջարկով դիմել էր նաև ԼՂ-ին, գիտեի՞ք արդյոք, որ այդ համաձայնագրի տակ ստորագրել են ոչ միայն ՀՀ-ի ու Ադրբեջանի, այլև ԼՂ-ի ներկայացուցիչը։ Հենց այդ ստորագրության համար երկար տարիներ Ադրբեջանը ջանքեր էր գործադրում ստորագրությունը համաձայնագրի տակից հանելու համար։ Պատահական չէր, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանցիներն առաջարկում էին, որպեսզի հրադադարի նոր համաձայնագիր ստորագրվի, ինչը հայկական կողմից կտրականապես մերժվեց»։ |
«Իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու, այլ իշխանափոխություն ունենալու համար է»․ Սերժ Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին

ավելին
ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին