▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Idram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն Մոլում

Նվերաշատ խաղարկությունն այս անգամ Դալմա Գարդեն Մոլում է՝ առաջիկա հանգստյան օրերի գնումները դարձնելով շահավետ եւ լի անակնկալներով։ 

Idram&IDBank-ի օգտատերերը կարող են համատեղել իրենց հաճելի ժամանցը՝ օգտվելով հատուկ առաջարկից եւ ստանալով լրացուցիչ նվերներ իրենց գնումների համար։ 

Բանկից հայտնել են, որ ակցիայի շրջանակում մարտի 20-ին, 21-ին եւ 22-ին Դալմա Գարդեն Մոլի վաճառակետերում կատարելով QR վճարումներ Idram&IDBank հավելվածով՝ հաճախորդները հնարավորություն կստանան շահելու idplus-ի նվեր-քարտեր։

Մասնակցության պայմանները՝

•    2026թ․ մարտի 20-ին 21-ին կամ 22-ին Դալմա Գարդեն Մոլում առկա վաճառակետերում կատարել միանվագ 10․000+ դրամի առնվազն 3 QR վճարում Idram&IDBank հավելվածով,
•    մոտեցնել վճարումը հաստատող անդորրագրերը Idram&IDBank-ի ինֆորմացիոն տաղավար,
•    թափանցիկ տուփից պատահականության սկզբունքով հանել թերթիկ եւ շահել 3․000 - 30․000 դրամին համարժեք idplus-ի նվեր-քարտերից մեկը։
Առաջարկից կարելի է օգտվել միայն մեկ անգամ։ Ակցիայի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին