▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իդրամը հայտարարում է աշխարհի առաջատար կրիպտո բորսայի՝ Bybit-ի հետ նորարար վճարումների ոլորտում համագործակցության մասին

Երևան, Հայաստան, 2025թ․ հոկտեմբերի 22
Հայաստանի առաջատար թվային վճարային հարթակ Իդրամը և առևտրային ծավալներով աշխարհում մեծությամբ երկրորդ կրիպտո բորսա Bybit-ը հայտարարում են ռազմավարական նոր համագործակցության մասին: Այս համագործակցության գլխավոր նպատակը Իդրամ ընկերության կողմից Հայաստանում արդի և նորարարական տեխնոլոգիաների ներմուծման օգնությամբ վճարային համակարգի զարգացումն է։ Արդյունքում շուտով Հայաստանում գտնվելիս Bybit հավելվածի օգտատերերը կկարողանան իրենց հավելվածով ավելի քան 25,000 առևտրային կետերում կատարել Իդրամ QR վճարումներ։


«Այս համագործակցությունը վկայում է Իդրամի նորարարությանն ու գլոբալ կապերի ամրապնդմանը միտված հանձնառության մասին», — նշել է Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։ «Մեր QR համակարգի ինտեգրումը Bybit Pay-ի հետ հնարավորություն է տալիս միջազգային զբոսաշրջիկներին կատարելու հարմարավետ և անվտանգ վճարումներ։ Միևնույն ժամանակ, գիտակցելով, որ վճարումների համար թվային ակտիվների օգտագործումը նոր է թափ հավաքում ամբողջ աշխարհում, այս համագործակցությունը թույլ է տալիս Bybit-ի օգտատերերին արդեն իսկ Հայաստանում անկանխիկ վճարումներ կատարել ավելի քան 25,000 առևտրային կետերում՝ պարզ և մատչելի եղանակով», - ասել է Գրիգորի Յոլյանը։


«Bybit-ը միտված է իրական աշխարհում թվային ակտիվների կիրառման խոչընդոտները վերացնելուն՝ անվտանգ, համապատասխան բոլոր ստանդարտներին և, ամենակարևորը, հնարավորինս հարմար օգտատերերին։ Հայաստանում Bybit Pay-ի գործարկումը Իդրամի լայնածավալ առևտրային ցանցի հետ հնարավորություն է տալիս անխափան մուտք դեպի ամենօրյա վճարումներ»,- ասաց Սոֆի Չենը, Bybit-ի վճարային բիզնեսի զարգացման տնօրենը։

«Մենք շարունակում ենք կենտրոնանալ խորը, արժեքահեն գործընկերություններ կառուցելու վրա, որոնք երկարաժամկետ օգուտներ կբերեն տեղական շուկաներին և ավելի մեծ հնարավորություններ կբացեն օգտատերերի առաջ ամբողջ աշխարհում։ Bybit-ը և ավանդական ֆինթեք ընկերությունները դաշնակիցներ են։ Իդրամի գործընկեր վաճառակետերի ցանցում Bybit հավելվածի ընդլայնումը Հայաստանում ևս մեկ քայլ է մեր գլոբալ ծավալման ճանապարհին՝ մեր համայնքի համար կրիպտո-հարմարավետությունն ավելի բարձրացնելու ուղղությամբ», - ավելացրեց Սոֆի Չենը։


Ինչպե՞ս կատարել Իդրամ QR-կոդով վճարում

  • Օգտատերը Bybit հավելվածում սեղմում է Bybit Pay կոճակը, ապա ընտրում QR-pay տարբերակը։
  • Այնուհետև սքանավորում է վաճառակետում տեղադրված QR-կոդը
  • Ակնթարթորեն բացվում է վճարման հաստատման պատուհանը, որտեղ ցուցադրվում են գործարքի մանրամասները։
  • Օգտատերը սեղմում է Հաստատել կոճակը՝ վճարումը ավարտելու համար։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին