▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի վերջո՝ ղժժոցները կլռեն, իսկ հաղորդումը կմնա, ու իմ խոսքը կմնա...

Բանաստեղծ, հրապարակոս Մարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընկերներիցս մեկն առաջարկում ա asekose․am-ին դատի տալ սուտ վերնագրի համար։ Վերնագիրն իսկապես սուտ ա, հաղորդավարի հարցականով հնչած հարցը հաստատականով վերագրված ա ինձ՝ "«Եթե իմ բանաստեղծությունը չեք հասկանում, ուրեմն հիմար եք»։ Բայց չէ, դատի չեմ տա, ժամանակը ոսկի ա հիմա իմ համար եւ ափսոս ա ոսկի ժամանակը Ասեկոսեի վրա ծախսելը։ Ես իհարկե կանխազգում էի, որ սենց մի բան լինելու ա։ Երբ որ ինձ առաջարկեցին մասնակցել էս հաղորդմանը, ահագին մտածեցի՝ գնալուց առաջ։ Գիտեի ուր եմ գնում, գիտեի որտեղ ա հաղորդումը հետո դրվելու, գիտեի որ թշնամական զոնա եմ ոտքս դնելու, բայց համաձայնվեցի։ Որովհետեւ Արմեն Շեկոյանի ներկայությունը երաշխավորում էր, որ հաղորդումը գրականության մասին ա լինելու, իսկ դա էնքան հազվադեպ հանդիպող բան ա հիմա։ Ես երեւի մի հարյուրի չափ հաղորդումների մասնակցած լինեմ, ու դրանց մեջ ընդամենը երկու-երեքն են գրականությանը վերաբերել։ Հիմա էլ՝ էդ ստոր վերնագրի օգնությամբ գիտակցորեն բարձրացված ղժժոցից ու հարայ հրոցից հետո, ես չեմ ափսոսում, որ գնացի։ Որովհետեւ ի վերջո՝ ղժժոցները կլռեն, իսկ հաղորդումը կմնա, ու իմ խոսքը կմնա։ Հաղորդումը, հակառակ ամեն ինչի, լավն ա»։ 

...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին