▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՅԴ-ին մեղադրողը 2010-11թթ իշխանության մոլի պաշտպան ՀԺԱՄ-ի երիտթևի ղեկավար Հայկ Կոնջորյանն է...կուսակցությունը հովանավորում էր Բարսեղ Բեգլարյանը»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամնավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ երեկ ՀՅԴ-ի հասցեին հնչած մեղադրանքներին. «Կյանքն ինչ հետաքրքիր բան է. ամբողջ կյանքում դաշնակցության շարքերում զինակից ընկերներիդ հետ պայքարես հանուն մարդկային արդարության, 2006-ին Ստամբուլում Էրդողանի ներկայությամբ քո ժողովրդի պահանջները բարձրաձայնես, Գյուլի գալու դեմ ՀՅԴ համաշխարհային շարքերով պայքար մղես... ու գան, էստեղ քեզ մեղադրե՞ն էդ ամեն ինչի մեջ, լավ էլի»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով. «Ու մեղադրողը ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավարն է, ոչ թե ԼՀԿ հիմադիր անդամներից մեկն է, այլ 2010-2011թթ այդ օրվա իշխանության մոլի պաշտպան ՀԺԱՄ կուսակցության երիտթևի ղեկավար Հայկ Կոնջորյանը: Իսկ այդ կուսակցությունը վայելում էր Բարսեղ Բեգլարյանի հովանավորությունը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին