Life.panorama.am-ը գրում է.
Իսրայելի մասնագետները սովորել են պարզել կնոջ հղիությունը ոչ միայն մեզի, այլ նաև թուքի անալիզով։ Հետազոտությամբ զբաղվել են Երուսաղեմի Հրեական համալսարանի դոկտորներ Գայ Կարիաֆը և Դանի Նոյմանը։ Նրանց ջանքերի շնորհիվ բացահայտվել է հղիության նոր թեստավորման մեթոդ, որը շուտով, հավանաբար, հասանելի կլինի բոլորին։
Այն հիշեցնում է սովորական ջերմաչափ, որը, սակայն, կարող է արագորեն պարզել տվյալները կնոջ թուքի միջոցով։ Այն տարբերվում է նրանով, որ պիտանի է բազմակի օգտագործման համար, ինչպես նաև, այն կարելի է օգտագործել նաև այլ անալիզների համար։ Օրինակ, դրա շնորհիվ կարելի է պարզել որոշ հիվանդությունների առկայությունը։
Սարքը արդեն ենթարկվել է փորձարկման։ Նրա շեղումները մինիմալ են։ Գիտնականները կանխատեսում են, որ մի քանի տարի անց այս սարքը ամբողջությամբ կփոխարինի մեզի թեստավորմանը։ Այն կկարողանա ձեռք բերել ցանկացած կին։