▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրազենային վիրավորում ստացած կինն արդեն ինքնուրույն է շնչում

Ամուսնու կողմից  ծանր հրազենային վնասվածք ստացած ծննդկանի վիճակը օր օրի լավանում է: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ կինը և երեխան արդեն ինքնուրույն են շնչում: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք, որ փոքրիկը ծնվել է ներարգանդային թոքաբորբով:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը արտակարգ դեպք էր տեղի ունեցել: Ամուսինը գալով հիվանդանոց կրակել էր մի քանի ժամ առաջ ծննդաբերած կնոջ վրա, այնուհետև ինքնասպան եղել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին