▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանուշ Հակոբյանն է՞լ է հրաժարական տալու

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրաժարականից հետո, լուրեր են շրջանառվում նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրաժարականի, կամ այլ կերպ ասած՝ պաշտոնանկության մասին:

Ըստ ասեկոսեների` Հրանուշ Հակոբյանի գործունեությունը վերջին ժամանակներում խիստ զայրույթ է առաջացրել Սերժ Սարգսյանի մոտ: Գաղտնիք չէ, որ Հրանուշ Հակոբյանի հայտարարությունները Սփյուռքում ոչ միայն բացասաբար են ընկալվում, այլև շատ հաճախ զավեշտալի են դառնում:

Բավական է հիշել նրա վերջին հայտարարությունը` կապված հազար դոլար  հայկական բանկերում ներդնելու հետ:

Խոսվում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը ցանկություն ունի Սփյուռքի նախարար նշանակել այնպիսի մարդու, ով կլինի անկուսակցական և կկարողանա Սփյուռքում բարձրացնել ՀՀ իշխանությունների հանդեպ վստահությունը, որը ներկայումս իսպառ բացակայում է:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին