▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուզիչ պատմություն մի մարդու մասին, ով 44 տարի անցկացրել է ճաղերի հետևում

Ամերիկացի Օտիս Ջոնսոնը 44 տարի անցկացրել է ճաղերի հետևում: Նա բանտ է ընկել 25 տարեկանում՝ ոստիկանի վրա հարձակվելու պատճառով, և դուրս է եկել բանտից արդեն 69-ամյա ծերունի: Բանտում Օտիսը մեկուսացված է եղել արտաքին աշխարհից, իսկ 44 տարիների ընթացքում ամեն ինչ հասցրել է շատ փոխվել:

http://ofigenno.cc/content/4288-0/2.jpg

Իր ազատազրկված լինելու ընթացքում Օտիսը կորցրել է իր հարազատների հետ եղած բոլոր կապերը: Բանտից դուրս գալիս, նա ստացավ միայն ավտոբուսի երկու տոմս և 40 դոլար: Բարեբախտաբար, տարբեր հասարակական կազմակերպություններ, նախկին բանտարկյալներին օգնում են ինտեգրվել հասարակության մեջ: Օտիս Ջոնսոնին աջակցում է Fortune Society կազմակերպությունը, որը նրան ապահովում է կերակուրով և գիշերելու վայրով: Առանց այդ օգնության՝ առանց օրենքը խախտելու, անհնար կլիներ ոտքի կանգնել:

http://ofigenno.cc/content/4288-0/3.jpg

Այժմ Օտիսը հարմարվում է իր համար նոր աշխարհին՝ փորձելով ինտեգրվել հասարակության մեջ: Եվ դրա հետ մեկտեղ պատմում է, թե որ իրերն են նրան ամենաշատը զարմացրել, բանտից դուրս գալուց հետո:

Նա անչափ տպավորված է տեխնոլոգիաների զարգացմամբ: Հատկապես նրան գրավել էին ահռելի «պատուհանները», որոնք տեսանյութեր էին ցույց տալիս: Այսպես արձագանքեց Օտիսը, երբ տեսավ ժամանակակից գովազդային վահանակներն ու ցուցափեղկերը:

http://ofigenno.cc/content/4288-0/4.jpg

Սկզբում Օտիսին թվում էր, որ նրա շուրջը բոլորը գաղտնի գործակալներ են և թիկնապահներ: Նրա մոտ այդպիսի տպավորություն էր ստեղծվել այն բանից, որ շրջապատի բոլոր մարդիկ ականջակալներով էին և hands-free սարքավորումներով: «Սկզբում ես զարմացա, երբ տեսա, որ մարդիկ իրենք իրենց են խոսում: Հետո ես ավելի ուշադիր նայեցի և տեսա այդ ականջակալները նրանց ականջներում: Չգիտեմ դրանց ճիշտ անվանումը: Մարդիկ դրանց iPhone են անվանում, կամ էլ ինչ-որ նմանատիպ մի բան», – կիսվում է Օտիսն իր տպավորություններով:

http://ofigenno.cc/content/4288-0/5.jpg

«Անսովոր էր նաև այն, որ տակսոֆոններն այժմ պահանջում են ոչ թե 25 ցենտ, այլ ամբողջ մեկ դոլար: Բայց իսկապես զարմացրեց այն փաստը, որ ավտոմատ հեռախոսները այժմ ոչ ոքի պետք չեն»:

http://ofigenno.cc/content/4288-0/6.jpg

«Ես սիրում եմ երթևեկել հասրակական տրանպորտով, հատկապես ավտոբուսով: Լինել մարդկանց կողքին, շփվել նրանց հետ: Դրանք անսովոր զգացողություններ են: Ես զգում եմ, որ մի ուրիշ աշխարհ եմ ընկել, քանի որ բանտում ամեն ինչ այլ էր»:

«Ինձ շատ է դուր գալիս գնալ սուպերմարկետներ: Ես չէի էլ կարող պատկերացնել, որ աշխարհում այդքան շատ մթերքներ և ապրանքներ կան: Դա անփոխանցելի մի զգացում է, երբ դու կարող ես քայլել շարքերով և ընտրել այն, ինչ քեզ գրավում է»:

http://ofigenno.cc/content/4288-0/7.jpg

Օտիսը մզկիթ է հաճախում և շատ ժամանակ է հատկացնում մեդիտացիային: Նա սիրում է երեկոյան զբոսնել փողոցներով և ուղղակի հետևել, թե ինչ է կատարվում իր շուրջը: Այն հարցին, թե որն է նրա երազանքը՝ նա պատասխանեց, որ կցանկանար կացարան ստեղծել անապահով կանանց համար:

 

Աղբյուրը՝ Blog.1in.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին