««Ո՞վ բերեց Նիկոլին» թեման միշտ էլ շրջանառվել է, բայց չեմ անդրադարձել, քանի որ ավելի կարևոր գործ ունենք անելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով թեմայի շուրջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ՀՀԿ-ականների հեռակա բանավեճին։ «Այնպես չէ, որ այս ամենը ինչ որ տեղից ուղղորդվում է։ Պարզապես 2018 թվականին կատարվածի շուրջ հնչում են կարծիքներ, որոնք չեն գոհացնում, չեն փարատում ինչ-որ կասկածներ, հետևաբար խոսակցությունները շարունակվում են, տարբեր վարկածներ են առաջ բերվում»,- ասաց Լևոն Քոչարյանը։ |
***
«Մենք Գյումրիում թեկնածու չունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պարզաբանելով, որ երկրորդ նախագահի ասածը, թե ընտրություններին ակտիվ մասնակցություն են ունենալու, չէր վերաբերվում Գյումրիին։ «Մենք, մեծ հաշվով, սատարում ենք բոլոր ընդդիմադիր թեկնածուներին, ովքեր մեր համոզմամբ ՔՊ-ի հետ չեն համագործակցում»,- հավելեց Քոչարյանը։ |