▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է, որ Բուդաղյանների գործի սցենարով հիմա էլ ուզում են Զաքարյան եղբայրներին մեղադրել

Կրակել են Սյունիքի մարզպետի մեքենայի վրա... Հետաքրքիր է, ո՞վ է կրակել, գուցե Սուրիկ Խաչատրյանի մարդկանցից մե՞կը, որպեսզի այս անգամ էլ ուշադրություն շեղի իր ընտանիքի կատարած հանցանքից և ուրիշներին դարձնի քավության նոխազ: Չեք մոռացել, չէ՞, ինչպես քիչ մնաց դատապարտվեր Արտակ Բուդաղյանը (սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը), հիմա էլ նույն սցենարով և շատ կոպիտ ձևով կարող են սպանության փորձի մեղադրանքով ասենք գործ հարուցել Զաքարյան եղբայրների նկատմամբ (չնայած նրանցից մեկը զրկվել է աչքից Սուրիկ Խաչատրյանի որդու շնորհիվ) և ջրից էլի չոր դուրս գալ:

Նաիրի Հոխիկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին