▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ԶՈՒ կարիքների համար նախատեսված խտացրած կաթ չի հայտնաբերվել. զինդատախազություն

1in.am-ը գրում է.

«Երևան-սիթի» խանութներում զինվորների համար նախատեսված խտացրած կաթի առթիվ մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերից տեղեկացրին, որ համացանցում հայտնված՝ «Երևան-սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվում է վաճառքի ոչ ենթակա, զինվորների համար նախատեսված խտացրած կաթ» վերտառությամբ 01.02.2016թ. հրապարակման կապակցությամբ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ ինչպես Երևան քաղաքի «Երևան-սիթի» սուպերմարկետների ցանցի բոլոր խանութներում, այնպես էլ ՀՀ ԶՈՒ բոլոր զորամասերում և պարենային պահեստներում:

Ուսումնասիրությունների ընթացքում նշված սուպերմարկետների ցանցում վաճառքի ոչ ենթակա՝ ՀՀ ԶՈՒ կարիքների համար նախատեսված խտացրած կաթ չի հայտնաբերվել, բացի այդ՝ որևէ տվյալ ձեռք չի բերվել նման ապրանքի վաճառքի վերաբերյալ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին