▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ զինանշանն արտացոլում է տարածքային պահանջներ հարևանների նկատմամբ»․ Հաջիզադե

Պաշտոնական Բաքուն օրինական իրավունք ունի Հայաստանից փոփոխություններ պահանջել նրա Սահմանադրության մեջ, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, դա մնում է վերջնական խաղաղության ստորագրման առանցքային պայման: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:

Հաջիզադեն նշել է, որ Փաշինյանի հայտարարությունները ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի հարցում միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական փորձ են:

«Նույնիսկ Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում նշված ՀՀ զինանշանն արտացոլում է տարածքային պահանջներ Հայաստանի ներկայիս հարևանների նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին