ՀՀ ՊՆ դիրքերից մեկում կրակոց է հնչել, զինծառայողներից մեկը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ
«Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում։ Զինծառայողը Արարատի մարզից է։
***
Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության․ «Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Asekose.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
***
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը). Asekose.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Կատարվում է նախաքննություն։