▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ոստիկանապետ կնշանակվի Արամ Ղազարյանը․ նա հրաժարական է տվել Լոռու մարզպետի պաշտոնից

Asekose.am-ի աղբյուրները հայտնում են, որ այսօր հրաժարական տված Արամ Հովհաննիսյանի փոխարեն ՀՀ ոստիկանապետի պաշտոնում կնշանակվի Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ 

Նրա հրաժարական է տվել իր ներկա պաշտոնից և հանդես է եկել հայտարարությամբ,որը ներկայացնում ենք ստորև․

Լոռու մարզի սիրելի՛ բնակիչներ,

սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում եմ իմ քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։

Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարզատ Լոռու մարզին՝ որպես մարզպետ։

Խորին շնորհակալություն եմ հայտնում Լոռու մարզի իմ սիրելի բնակիչներին՝ վստահության և աջակցության համար, մարզպետի աշխատակազմին և համայնքապետերին՝ համատեղ աշխատանքի և նվիրվածության համար, իմ գործընկեր մարզպետներին, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու նրա տեղակալներին՝ գործընկերային և արդյունավետ համագործակցության համար։

Անհատական շնորհակալություն եմ հայտնում գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներին՝ շարունակական աջակցության և կառուցողական փոխհարաբերությունների համար, ինչպես նաև մեր կուսակից ընկերներին՝ միասնական աշխատանքի և գաղափարական համախմբվածության համար։

Հավելենք՝ լրատվամիջոցները գրում են, որ Արամ Ղազարյանը 2021 թվականի նոյեմբերի 11-ին կրակոցներից սպանված Քանաքեռցի Տույ մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի հորեղբոր որդին է։ Իր ազգականի սպանության պահին Ղազարյանը աշխատում էր ոստիկանությունում՝ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին