▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ ներկայիս վարչապետն իր քպ-ով Արցախի/Հայաստանի հանդեպ պետական դավաճանություն է գործել». Արսեն Ջուլֆալակյան

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի մեդալակիր, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ձևավորվող քաղաքական նոր ուժերին...
Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար:
Մի՛ կաշկանդվեք ճիշտը բարձրաձայնել/կրկնել:
Հիշեցման կարգով՝ շատ կարևորի մասին...
․ Իշխանության գալուց հետո առաջին իսկ քայլով քպ-ն հարվածել է ՀԱՊԿ-ին (10 հուլիս, 2018թ - Խաչատուրովի հետկանչը…):
․ Հայտարարել է, որ Արցախի հարցով բանակցությունները սկսում է սեփական զրոյական կետից․
ԵԱՀԿ Մինսկի խումբը պատասխանել է, որ նման բան իրենց հետ համաձայնեցված չի եղել։
․ քպ-ն մերժել է կարգավորման շուրջ Մինսկի խմբի առաջարկները․
․ միակողմանիորեն փորձել է փոխել բանակցությունների ձևաչափը՝ պահանջելով Արցախը դարձնել բանակցային կողմ․
․ ապա սկսել է առանց միջնորդ բանակցել Ադրբեջանի հետ․
․ Պատերազմը սկսվելուց հետո Ռուսաստանն առաջարկել է հոկտեմբերի 6-ին կանգնեցնել այն անհամեմատ ավելի լավ պայմաններով, քան ստացանք նոյեմբերի 9-ին: Եվ իհարկե, առանց զոհերի նման թվի…
Պատուհասը մերժել է այդ առաջարկը (անձամբ է խոստովանել ԱԺ ամբիոնից):
․ Ամբողջ 44-օրյա պատերազմը վարվել է սխալների, ստի և մանիպուլյացիայի միջոցով՝ խախտելով հաղթական պատերազմ վարելու բոլոր կանոնները (պառակտման սերմանում, բանակի կազմաքանդում, համալրման դադարեցում…):
․ 2020թ․ Նոյեմբերի 9-ի հրադադարը ստացվեց հենց Ռուսաստանի միջնորդությամբ, որից հետո պահեցինք թեկուզ և փոքր, բայց Արցախի մի մասը՝ հետագայում կարգավիճակ ստանալու հնարավարությամբ․
․ Ապա 2022թ․ հոկտեմբերի 6-ին հանցագործը գնաց Պրահա և հրաժարվեց Արցախից՝ ճանաչելով այն Ադրբեջանի մաս (Շառլ Միշելի և Մակրոնի մասնակցությամբ):
Կրեմլից միանգամից հայտարարել են, որ դա անակնալ էր, և իրենք տեղյակ չեն եղել հայկական կողմի նման ծրագրի մասին:
Պարզ է, որ ՀՀ իշխանության այդ քայլից հետո ոչ մի երկիր չէր կարող կանգնել Արցախի կողքին, երբ Արցախի օրինական տերը՝ Հայաստանը, հրաժարվել էր վերջինից:
Մեղադրել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային կամ այլ ուժերի մեզ չօգնելու մեջ՝ ուղղակի մանիպուլյացիա է քպ-ի և նրա աջակիցների կողմից:
Վերադառնանք պատուհասին.
Երբ ՀՀ վարչապետը, ով պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարն է, կրկին ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ «Արցախը թոկ էր՝ Հայաստանի վզից գցած», և նա այդ թոկը կտրել է... դա ինքնախոստովանություն է:
Երբ հարցին, թե հնարավորության դեպքում այլ կերպ կվարվե՞ր, պատասխանում է՝ «ոչ, նույնությամբ կկրկնեի»...
դա ևս ինքնախոստովանություն է:
Խոստովանություն Արցախը հանձնելու մասին:
ՀՀ ներկայիս վարչապետն իր քպ-ով Արցախի/Հայաստանի հանդեպ պետական դավաճանություն է գործել: Իսկ դավաճանները պետք է պատժվեն:
Այլ տարբերակ ուղղակի չի կարող լինել»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին